Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Սնունդն օգտակար է օրգանիզմի այն մասին, որին նման է

Սնունդն օգտակար է օրգանիզմի այն մասին, որին նման է

Բոլորին ծանոթ է «Դու այն ես՝ ինչ ուտում ես» արտահայտությունը։ Մենք հայտնաբերել ենք 10 մթերքներ, որոնք իրենց ձևերով հիշեցնում են մարդու այն օրգաններին, որոնց համար օգտակար են։ Օրինակ ընկույզը շատ նման է ուղեղին։ Համընկնու՞մ է։ Հնարավոր է։ Սակայն դա միակը չէ։

Գազար-աչք
 
Գազարը կտրեք շեղությամբ և կհամոզվեք, թե որքան այն նման է աչքին, ընդհուպ մինչ ամենափոքր գծիկները։ Եվ իրոք, այն շատ օգտակար է աչքերի համար։ Գազարը պարունակում է մեծ թվով վիտամիններ և հակաօքսիդանտներ, որոնք իջեցում են մեծ տարիքում տեսողությունը կորցնելու սպառնալիքը։

Ընկույզ- ուղեղ

Ընկույզի ծալքերն ու կնճիռները իրենց ձևերով անհավանականորեն նման են ուղեղի կառուցվածքին։ Եվ զարմանալի չէ, որ ընկույզը համարվում է «едой для серого вещества»․ այն պառունակում է մեծ քանակությամբ օմեգա 3, որոնք նպաստում են ուղեղի նորմալ գործունեությանը։

Նեխուր-ոսկոր

Այս բանջարեղենի երկար բարակ ցողունները նման են ոսկորներին, և շատ օգտակար են դրանց համար։ Նեխուրը կրեմնիումի աղբյուր է, որը կարգավորում է ոսկորների հանքացումը։

 

Ավոկադո-արգանդ

Իր ձևով ավոկադոն հիշեցնում է արգանդին և շատ օգտակար է ռեպրուդիկտիվ առողջության պահպանման համար։ Ավոկադոն պարունակում է մեծ քանակով ֆոլիաթթու, որն իջեցնում է արգանդի վզիկի դիսպլազիայի ռիսկը։


Կակղամորթ- տղամարդու սեռական գեղձեր


Հետազոտությունները ցույց են տվել, որ կակղամորթերն իրոք շատ օգտակար են տղամարդու առողջությանը։ Նրանք պարունակում են ֆոլիաթթու և ցինկ, որոնք կարող են էապես բարելավել սերմնահեղուկի որակը։

Գրեյպֆրուտ-կուրծք

Գրեյպֆրուդի մնանությունը կնոջ կրծքին ավելին է, քան պարզապես պատահականությունը։ Այս միրգը պարունակում է, այսպես կոչված «լիմոնոիդներ»․ մասնիկներ, որոնք խանգարում են կրծքի քաղցկեղի բջիջների առաջացմանը։

 

Լոլիկ-սիրտ


 

Լոլիկը կիսեք, և կնկատեք բազմաթիվ խոռոչներ, որոնք հիշեցնում են սրտի կառուցվածքը։ Հետզոտությունները ցույց են տվել, որ լիկոպինի պարունակության շնորհիվ, լոլիկը փոքրացնում է սրտային հիվանդությունների ռիսկը։ Ընդ որում, եթե լոլիկին մի փոքր զեյթունի յուղ կամ ավոկադո ավելացնել, ապա գրեթե 10 անգամ կմեծանա լիկոպինի մարսողականությունը։


Կարմիր գինի- արյուն

Կարմիր գինին հարուստ է հակաօքսիդանտներով և պօլիֆենոլներով, այդ թվում նաև ռեսվերատրոլ։ Կարմիր գինի խմելով, դուք պաշտպանվում եք խոլեստերինից, որը կարող է սրտային հիվանդությունների պատճառ դառնալ։ Դրանից բացի, գինին օժտված է արյունը ջրիկացնելու հատկությամբ, որը խանգարում է արյան մակարդուկի առաջացմանը։


Կոճապղպեղ- ստամոքս


Այն նման է ստամոքսին և, ինչպես հայտնի է օգնում է սրտխառնոցի դեպքում։ Կոճապղպեղը պարունակում է գինգերոլ, որն օժտված է հակաբորբոքային և հակաօքսիդանտ հատկություններով։

Սկզբնաղբյուր. meiainform.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ